Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահին


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Շահինյանը վարչապետին է ներկայացրել շվեյցարացի խորհրդարանականներից եւ այլ բնագավառներ ներկայացնող գործիչներից բաղկացած պատվիրակության սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ը նախատեսված այցի ծրագիրը:

Զրուցակիցները նաեւ քննարկել են այլընտրանքային էներգիայի, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտներում հնարավոր համագործակցությանն ու կապերի հաստատմանն անռչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG