Մատչելիության հղումներ

Սիրիայի ընդդիմությունը պաշտպանություն է խնդրում


Սիրիացի ընդդիմադիրները դիմել են արեւմտյան պետություններին՝ խնդրելով թռիչքների համար արգելված գոտի սահմանել իրենց երկրի օդային տարածքում, ՝ առաջին հերթին Հորդանանի եւ Թուրքիայի հետ սահմանի շրջանում։

Սիրայում թռիչքների համար արգելված գոտի սահմանելու հարցը նախօրեին քննարկել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Խորհրդակցությունից հետո Քլինթոնը հայտարարել է, որ մինչ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այս հարցը բարձրացնելը պետք է խորը վերլուծության ենթարկել իրավիճակը Սիրիայում։

ՄԱԿ-ի հումանիտար գործողությունների բաժնի ղեկավար Վալերի Ամոսը օգոստոսի 14-16-ը կմեկնի Սիրիա Եւ Լիբանան։ Ինչպես այսօր հայտարարել է Ամոսը, այցը պայմանավորված է Սիրիայում հումանիտար վիճակի վատթարացմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG