Մատչելիության հղումներ

Հնդկաստանում ավտովթարից առնվազն 52 մարդ է զոհվել


Առնվազն 52 մարդ զոհվել, 45-ը վնասվածքներ են ստացել Հնդկաստանի հյուսիսային Հիմաչալ Փրադեշ նահանգում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով, երբ գերբեռնված ավտոբուսը գլորվել է ձորը։

France Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ավտոբուսը տեղափոխում էր ավելի քան 100 մարդու, նրանցից շատերը տեղավորվել էին մեքենայի տանիքին։

France Press-ը նշում է նաեւ, որ սա երկրում ամենախոշոր ճանապարհատրանսպորտային պատահարներից է վերջին տարիներին։

Ավտովթարների թվով Հնդկաստանը առաջինն է աշխարհում: 2010 թվականին, մասնավորապես, երկրում օրական միջին հաշվով 366 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG