Մատչելիության հղումներ

Աֆղանստանցին ամերիկացի երեք զինծառայողի է սպանել


Աֆղանստանի հարավային Հելմանդ նահանգում ՆԱՏՕ-ի ռազմակայանում աշխատող քաղաքացիական անձը ուրբաթ երեկոյան ամերիկացի երեք զինծառայողի է սպանել։

Տեղական իշխանությունները հայտնել են, որ աֆղանստանցին ձերբակալված է։
Առայժմ պարզված չէ, թե որտեղից է նրա մոտ հրազեն հայտնվել։

Նույն օրը ավելի վաղ, նույնպես Հելմանդ նահանգում, աֆղանստանցի ոստիկանների մի հրամանատար եւ նրա ենթականերից մի քանիսը ամերիկացի երեք ծովային հետեւակայինների էին սպանել` վերջիններիս հրավիրելով ընթրիքի։

Երեքշաբթի օրն էլ Աֆղանստանի բանակի համազգեստով երկու մարդ ամերիկացի մեկ այլ զինվորի էին սպանել երկրի արեւելքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG