Լոնդոնում անցկացվող 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի նախավերջին օրը ԱՄՆ-ը շարունակում է գլխավորել աղյուսակը նվաճած մեդալների ընդհանուր հաշվարկով` 41 ոսկե, 26 արծաթե եւ 27 բրոնզե մեդալ։
Երկրորդ տեղում է Չինաստանը` 37 ոսկե, 25 արծաթե եւ 19 բրոնզե մեդալներով, երրորդում` Մեծ Բրիտանիան` 26 ոսկե, 15 արծաթե եւ 18 բրոնզե մեդալներով։
Վերջին օրերին զգալիորեն բարելավել է դիրքերը Ռուսաստանը, որը այժմ չորրորդ հորիզոնականում է` 16 ոսկե, 21 արծաթե եւ 28 բրոնզե մեդալներով։
Առաջին հնգյակը եզրափակում է Հարավային Կորեան` 13 ոսկե եւ 7-ական արծաթե ու բրոնզե մեդալներով։
Հայաստանը աղյուսակում 55-րդ տեղում է` 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներով։
Հայաստանցի թաեքվոնդոիստ Արման Երեմյանը եւ ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը երեկ հաջող սկսեցին իրենց ելույթները` հասնելով, համապատասխանաբար, կիսաեզրափակիչ եւ քառորդ եզրափակիչ, սակայն չկարողացան մեդալներ նվաճել։
Հայաստանը ներկայացնող մարզիկներից այսօր մրցելույթ կունենա ազատ ոճի ըմբիշ Գաջիմուրադ Նուրմագոմեդովը` 84 կիլոգրամ քաշային կարգում։