Աշխարհահռչակ երգչուհի Մադոննան, երեկ ելույթ ունենալով Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, հանդես է եկել ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների:
Մենահամերգի հանդիսատեսներին բաժանվել են վարդագույն թեւկապներ, երգչուհին կոչ է արել ցուցադրել դրանք` ի նշան համերաշխության տարբեր տեսակի, այդ թվում եւ` սեռական փոքրամասնությունների հետ:
Օրեր առաջ Մոսկվայում կայացած համերգի ժամանակ էլ Մադոննան հանդես էր եկել ի պաշտպանություն Pussy Riot փանք խմբի անդամների, որոնք անազատության մեջ են խուլիգանության մեղադրանքով` իրենց հեղինակած «Մարիամ Աստվածածին, վռնդիր Պուտինին» երգը Ռուսաստանի մայրաքաղաքի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում կատարելու համար։