Մատչելիության հղումներ

Բելառուսի եւ Շվեդիայի միջեւ վեճը խորանում է


Եվրամիության դեսպանները վաղը արտահերթ հանդիպում կունենան` կապված Շվեդիայի բոլոր դիվանագետներին արտաքսելու վերաբերյալ Բելառուսի որոշման հետ։

Բելառուսը Շվեդիայի դեսպանին վտարել է անցյալ շաբաթ, այն բանից հետո, երբ հուլիսին շվեդական հանրային կապերի մի ընկերության օդանավը ժողովրդավարության կոչերով հարյուրավոր խաղալիք արջուկներ գցեց Մինսկի շրջակայքում։

Այս դեպքից հետո Ստոկհոլմում Բելառուսի դեսպանը նույնպես հետ է կանչվել։

Պաշտոնական Մինսկը նաեւ հայտարարել է, որ հետ է կանչում Շվեդիայում իր դեսպանության բոլոր աշխատակիցներին, եւ հորդորել է Ստոկհոլմին նույնը անել Բելառուսում իր դեսպանության հետ։

Բելառուսի իշխանությունները լրագրողներ Իրինա Կոզլիկին եւ Յուլիա Դարաշկեւիչին տուգանել են 360-ական դոլարին համարժեք գումարով` նշված խաղալիք-արջուկները ձեռքերում պահած լուսանկարվելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG