Ռուս - հայկական միջկառավարական հանձնաժողովը ձեւավորված է, առաջին նիստը տեղի կունենա ընթացիկ տարվա աշնանը։ Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որը քիչ առաջ ավարտվեց Մոսկվայում։
«Մեր առջեւ կանգնած է շատ ճիշտ խնդիր` տնտեսության ոլորտում մեր հարաբերությունների զարգացման պլանը մինչեւ 2020 թվականը, ստեղծել ճանապարհային քարտեզ», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Պուտինը։
Նրա խոսքերով` ռուսաստանյան կողմից հանձնաժողովը կգլխավորի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։
Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2011 թվականի արդյունքներով կազմել է 1 միլիարդ դոլար, իսկ ապրանքաշրջանառությունը 2012 թվականի առաջին կեսին անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 32 տոկոսով։
Բացի այդ, Պուտինի խոսքերով, Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիները ամեն տարի իրենց ընտանիքներին են ուղարկում շուրջ 1 միլիարդ դոլար, ինչը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մասը։
Սերժ Սարգսյանը, իր հերթին, նշել է, որ 1 միլիարդ դոլարը երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության համար սահման չէ, եւ առաջիկա երկու-երեք տարիներին այն հնարավոր կլինի «կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել»։
Հայաստանի նախագահը ընդգծել է երկու երկրների հաջող ռազմատեխնիկական համագործակցությունը։
«Մենք երկարաձգել ենք Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետները։ Մենք համարում ենք, որ ռուսական ռազմակայանի գտնվելը Հայաստանում բխում է մեր անվտանգության շահերից», - ընդգծել է Հայաստանի նախագահը` նշելով, որ այս տարվա աշնանը երկրում կանցկացվեն զորավարժություններ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։