Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարում է Fateh-110 հրթիռի հաջողված փորձարկման մասին

Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին պետական հեռուստատեսությամբ շաբաթ օրը հայտարարել է, որ իր երկիրը հաջողությամբ իրականացրել է չորրորդ սերնդի Fateh-110 հրթիռի փորձարկում։

Նախարարի խոսքով, հրթիռները կարող են խոցել մինչեւ 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները՝ «Պարսից ծոցում եւ Օմանի ծովում, ինչպես նաեւ ցամաքային թիրախները»։
XS
SM
MD
LG