Մատչելիության հղումներ

Քլինթոնը ժամանեց Հարավային Սուդան


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր ժամանել է Հարավային Սուդան, որտեղ հանդիպելու է նորանկախ այդ պետության նախագահ Սալվա Քիիրի եւ արտգործնախարար Նհիալ Դենգ Նհիալի հետ։

Ակնկալվում է, որ հանդիպումների ժամանակ կքննարկվեն Սուդանի հետ Հարավային Սուդանի հարաբերությունները։

Հարավային Սուդանը Սուդանից պաշտոնապես անջատվել եւ անկախություն է հռչակել անցած տարի։

Հարաբերությունները պաշտոնական Ջուբայի եւ Խարթումի միջեւ լարված են, սահմանագոտում պարբերաբար բախումներ են արձանագրվում։

Աֆրիկյան 7 երկրներով 11-օրյա շրջագայություն կատարող Քլինթոնը Ջուբա է ժամանել ընդամենը մի քանի ժամով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG