Մատչելիության հղումներ

Ձախողվեց նաեւ ծանրամարտիկ Արա Խաչատրյանը


Հայաստանի թիմի հերթական մարզիկը ձախողում արձանագրեց Լոնդոնում անցկացվող ամառային Օլիմպիական խաղերում. ծանրամարտիկ Արա Խաչատրյանը, այսօր 85 կիլոգրամ քաշայինների մրցումներում պոկում վարժությունում պատվիրելով 165 կիլոգրամ, երեք մոտեցումներից ոչ մեկով չկարողացավ բարձրացնել ծանրաձողը եւ դուրս մնաց հետագա պայքարից։

Խաչատրյանը հայաստանցի երրորդ ծանրորդն է` Առաքել Միրզոյանից եւ Մելինե Դալուզյանից հետո, որը նման կերպ հրաժեշտ տվեց Օլիմպիադային։

30-րդ Օլիմպական խաղերին մասնակցող 25 հայաստանցի մարզիկներից 10-ը արդեն ելույթ են ունեցել` որեւէ մեդալ չբերելով թիմին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG