Մատչելիության հղումներ

Ամերիկացիները ոսկե մեդալների թվով հավասարվեցին չինացիներին


Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում Միացյալ Նահանգները ոսկե մեդալների քանակով հավասարվեց Չինաստանին. երկու երկրները առայժմ ունեն 18-ական ոսկե մեդալ:

Ամերիկացի մարզիկները չինացիներին անցան նաեւ նվաճած մեդալների ընդհանուր թվով` 37` 34-ի դիմաց։

Այդուհանդերձ, Չինաստանը պահպանում է առաջատարի դիրքերը` վաստակած ավելի շատ արծաթե մեդալների շնորհիվ։

Երրորդ տեղում է Հարավային Կորեան` 14 մեդալներով, որոնցից 7-ը` ոսկե։

Օլիմպիադայում Հայաստանից այսօր հանդես կգան ծանրամարտիկ Արա Խաչատրյանը եւ հեռացատկորդներ Վարդան Փահլեւանյանն ու Արսեն Սարգսյանը:

Հայաստանը 30-րդ Օլիմպիական խաղերում առայժմ որեւէ մեդալ չի վաստակել։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG