Մատչելիության հղումներ

ԲՀԿ պատվիրակները` Ուկրաինայի իշխող կուսակցության համագումարում


Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցության»` երկուշաբթի օրը կայացած համագումարին Հայաստանից մասնակցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (ԲՀԿ) Ազգային ժողովի պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Ստեփան Մարգարյանը:

ԲՀԿ-ի պատվիրակները հանդիպումներ են ունեցել Ուկրաինայի Ռադայի եւ «Ռեգիոնների կուսակցության» գերագույն խորհրդի ղեկավարության հետ:

Ի թիվս Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Չինաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հու Ձինթաոյի ուղերձների, համագումարին է փոխանցվել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը, ասված է ԲՀԿ-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG