Մատչելիության հղումներ

Չինաստանը` Լոնդոնի Օլիմպիադայի առաջատար


Այս պահի դրությամբ, Լոնդոնում անցկացվող ամառային Օլիմպիական խաղերում թիմային հաշվարկով առաջին տեղում է Չինաստանը` 23 մեդալով, որոնցից 13-ը` ոսկե, 6-ը` արծաթե, եւ 4-ը` բրոնզե։

Միացյալ Նահանգները երկրորդ հորիզոնականում է` նույնպես 23 մեդալով, որոնցից 9-ը` ոսկե, 8-ը` արծաթե, եւ 6-ը` բրոնզե։

Երրորդ տեղում է Ֆրանսիան` 11 մեդալով, որոնցից 4-ը` ոսկե, 3-ը` արծաթե, եւ 4-ը` բրոնզե։

Ռուսաստանը իններորդ տեղում է` 8 մեդալով, որոնցից 2-ը` ոսկե, 2-ը` արծաթե, եւ 4-ը` բրոնզե։ Ռուսաստանի ոսկե մեդալներից առաջինը, հիշեցնենք, նվաճել է հայազգի ձյուդոիստ Արսեն Գալստյանը։

Հայաստանցի մարզիկները Լոնդոնի Օլիմպիական խաղերում առայժմ որեւէ մեդալ չեն շահել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG