Մատչելիության հղումներ

Դավութօղլուն «շուտով պաշտոնանկ կարվի»


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն շուտով պաշտոնանկ է արվելու։ CNN Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունից պատգամավոր Գյուրսել Թեքինը` վկայակոչելով «խոսակցությունը քաղաքական շրջանակներում»։

Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Դավութօղլուին փոխարինելու է Հյուսիսային Կիպրոսի` միայն պաշտոնական Անկարայի կողմից ճանաչված հանրապետությունում Թուրքիայի նախկին դեսպան Նամըք Քորհանը, փոխանցում է Hurriyet Daily News-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG