Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Հայաստանի տարածքում


Երեկ տեղական ժամանակով ժամը 17:31-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Արտաշատ քաղաքից 3 կիլոմետր դեպի հյուսիս:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալլ:

էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.98 աստիճան եւ արեւելյան երկայնության 44.55 աստիճան։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG