Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մասնակցել է Լոնդոնի օլիմպիական խաղերի բացմանը


Միացյալ Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 27-ի երեկոյան մասնակցել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրված ընդունելությանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հեետ կապերի վարչությունը:

Նույն օրը երեկոյան Սերժ Սարգսյանն այլ պետությունների ղեկավարների եւ բարձրաստիճան հյուրերի հետ ներկա է գտնվել Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG