Արտերկրյա շրջագայություն սկսած Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, հանրապետական Միթ Ռոմնին ժամանել է Մեծ Բրիտանիա: Առաջիկա երեք օրերին նա կհանդիպի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի, բրիտանացի այլ քաղաքական գործիչների հետ, կմասնակցի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը:
Շաբաթ օրը Ռոմնին կայցելի Իսրայել, որտեղ հանդիպում կանցկացնի կառավարության ղեկավար Բենյամին Նաթանյահուի հետ:
Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն նաեւ Լեհաստանում կլինի:
Փորձագետների գնահատմամբ, այս այցերը նպատակ ունեն նախագահական ընտրություններից առաջ ավելի մեծ ուշադրություն հրավիրել Ռոմնիի վրա՝ իբրեւ համաշխարհային մակարդակի քաղաքական գործչի:
Ամերիկացի ընտրողների շրջանում անցկացված վերջին հարցումների համաձայն, սակայն, նախագահ Բարաք Օբաման շարունակում է մրցակցի նկատմամբ աննշան առավելություն ունենալ: