Մատչելիության հղումներ

Կոնգրեսականները ողջունում են Ղարաբաղի ընտրությունները


Ամերիկացի մոտ մեկ տասնյակ կոնգրեսականներ, այդ թվում` Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի երկու համանախագահներ Էդ Ռոյսը եւ Ֆրենկ Փալոնը, Հովարդ Բերմանը, Բրեդ Շերմանը, Ադամ Շիֆը, Ջիմ Քոսթան, Դեյվիդ Սիսիլինին, Աննա Էշուն եւ Ջեքի Սփայերը, ողջունել են հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունները։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ, հայամետ կոնգրեսականները իրենց հայտարարություններում ընդգծել են, որ ընտրությունները բարձր գնահատականի են արժանացել շուրջ 110 միջազգային դիտորդների կողմից։

Ամերիկացի օրենսդիրները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին` ժողովրդավարական ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու, Բակո Սահակյանին` նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, եւ հաջողություն են մաղթել Ղարաբաղին դեպի անկախություն իր ճանապարհին` վերահաստատելով այդ հարցում ամենայն աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG