Մատչելիության հղումներ

Իրաքում հարձակումների հետեւանքով 100-ից ավելի մարդ է զոհվել


Բաղդադում եւ Իրաքի մայրաքաղաքից դեպի հյուսիս գտնվող մի շարք բնակավայրերում այսօր հրաձգությամբ եւ ռմբահարումներով ուղեկցվող հարձակումների ալիքի հետեւանքով, պաշտոնյաների վկայությամբ, ավելի քան 100 մարդ զոհվել է, 200-ը` վիրավորվել։

Թիրախների թվում է եղել Դհուլույա ավանի մոտ գտնվող ռազմաբազան, հարձակումներ են տեղի ունեցել նաեւ Թաջի, Սաադիյա, Խան Բենի Սաադ, Քիրքուք, Թուզ Խուրմաոտւ եւ Դիբիս բնակավայրերում։

Ընդհանուր առմամբ, ըստ իրաքցի պաշտոնյաների, 21 հարձակում է տեղի ունեցել 13 քաղաքներում։

Հաղորդագրություններում նշվում է, որ հարձակումների այս ալիքը ընթացիկ տարում մեկ օրվա ընթացքում արձանագրված ամենաարյունալի իրադարձությունն է Իրաքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG