Մատչելիության հղումներ

Նալբանդյանը կայցելի Փարիզ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 24-25-ը կայցելի Փարիզ, ուր նախատեսված են նրա հանդիպումները Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը։

Այսօր Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Բրյուսել` մասնակցելու Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG