Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ավելի վաղ Պետդումայի եւ Դաշնության խորհրդի կողմից ընդունված ոչ կառավարական կազմակերպություններին վերաբերող օրենքը, որով արտասահմանից ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունները անվանվում են «օտարերկրյա գործակալներ»:
Ըստ այդ օրենքի, արտասահմանից ֆինանսավորում ստացող եւ քաղաքականության զբաղվող հասարակական կազմակերպությունները ստանում են «օտարերկրյա գործակալների» կարգավիճակ, եւ պարտավոր են եռամսյակային հաշվետվություններ ներկայացնել պատկան մարմիններին:
Ռուսաստանի իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են օրենքը` պնդելով, որ այն կկիրառվի ընդդիմադիր հասարակական կազմակերպություններին նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով:
Միացյալ Նահանգներըի պետքարտուղարությունն այս ամիս ավելի վաղ «խոր մտահոգություն» էր արտահայտել նշված օրինագծի առնչությամբ: