Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը Ղարաբաղի իշխանությանը կոչ է անում ապահովել օրինական ընտրություններ


Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այսօր հայտարարությամբ է հանդես եկել` Լեռնային Ղարաբաղի իշխանություններին կոչ անելով անել հնարավորը՝ ապահովելու համար օրինական, ազատ եւ արդար ընտրություններ:

«Թե՛ ռազմի դաշտում եւ թե՛ դիվանագիտական ասպարեզում Ադրբեջանի հետ տարվող անհավասար պատերազմում Լեռնային Ղարաբաղի հիմնական ռեսուրսներից պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների անհամեմատ ավելի բարձր մակարդակը եւ կենսունակությունը, ինչը միանշանակորեն կնկատվի միջազգային հանրության կողմից», - համոզմունք է հայտնում հայաստանյան ընդդիմադիր դաշինքը։

Միեւնույն ժամանակ, ըստ ՀԱԿ-ի, «ազատ եւ արդար ընտրությունների ամենամեծ պահանջատերը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է, որի օրինակարգ իշխանությունները նոր լիցքեր կստանան Լեռնային Ղարաբաղի պետական շահերը բանակցային գործընթացում առաջ մղելիս»:

Եվ վերջապես, Կոնգրեսի գրասենյակի տարածած հայտարարության համաձայն, «օրինական ընտրությունները ԼՂՀ անվտանգության հարց է, ինչը չեն կարող չգիտակցել ընտրություններում ներգրավված բոլոր կողմերը»:

Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում նաեւ Հայաստանի իշխանություններին` անհապաղ խորհրդատվություններ սկսել բարեկամ երկրների համապատասխան գերատեսչությունների հետ՝ «ապահովելու դրական վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG