Մատչելիության հղումներ

Նշվեց «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի 20-ամյակը


Նշվեց «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի 20-ամյակը
please wait

No media source currently available

0:00 0:03:20 0:00
1988 թվականի երկրաշարժից հետո Աշոցքում Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապի նվիրատվությամբ կառուցված «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը արդեն շուրջ 20 տարի անվճար սպասարկում է հիվանդներին:

Հիվանդանոցի 20-ամյակի կապակցությամբ այսօր տեղի ունեցած հանդիսությանը ներկա էին բուժհաստատությունը ֆինանսավորող Քամիլիան միաբանության ներկայացուցիչները, այս օրերին այցով Հայաստանում գտնվող Արեւելյան Եկեղեցիների Միաբանության ղեկավար եւ Արեւելյան Պապական ինստիտուտի նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրին:

Հիվանդանոցն այսօր սպասարկում է ինչպես Շիրակի մարզի, այնպես էլ Ջավախքի բնակիչներին:

«Տարեկան մոտավորապես 3 հազար մարդ ստացիոնար բուժում են ստանում, մոտ 20-25 հազար ամբուլատոր հաճախումների թիվն է, հիվանդների թիվն է: Տարեկան կատարվում է մոտ 1500-1600 վիրահատություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Սարգիս Վարդանյանը` շարունակելով. - «Աշխատում ենք ծանրաբեռնվածությամբ, փորձում ենք օգնել մարդկանց»:

Նրա փոխանցմամբ` անցյալ տարի հիվանդների 35 տոկոսը եղել է Ջավախքից:

«Հիվանդանոցը բարեգործական սկզբունքով աշխատող, անվճար հիվանդանոց է: Հիվանդանոցի հետ առնչություն ունի Քամիլիան միաբանությունը: Եպիսկոպոսների եվրոպական ժողովը եւ Քամիլիան միաբանությունը, որոնց միջոցով կատարվում է ֆինանսավորումը», - նշեց Վարդանյանը` հավելելով, որ Հայաստանի կառավարությունը ֆինանսավորման առումով մաս չունի. - «Իսկ բուժական օգնության, մեթոդական օգնության, մասնագիտական առումով, իհարկե, ունի»:

Քամիլիան միաբանությունը տարեկան մի քանի հարյուր հազար եվրո է ծախսում այս հիվանդանոցը սպասարկելու համար: Միաբանությունն այսպիսի բժշկական հաստատություններ ունի աշխարհի 40 երկրներում:

Միաբանության ղեկավար, հայր Ռենատո Սալվատորեն ասաց, որ Աշոցքում գործող հիվանդանոցը ոչնչով չի զիջում մյուսներին:

Առողջապահության նախարար Դերենիկ Դեմիրճյանը 20 տարի առաջ փոխնախարար էր եւ մասնակցել էր հիվանդանոցի բացմանը. - «Այն վիճակում, ինչ ես տեսել եմ 20 տարի առաջ բացման օրը, այսօր ձեզ հետ միասին նաեւ տեսնում եմ: Սա նշանակում է, որ իսկապես լավ տեր ունեցող հիմնարկները կարող են իրենց մշտական բարվոք վիճակը պահպանել»:

please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG