Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն լայն ներկայություն է ակնկալում տեղական ինքնակառավարման մարմիններում


ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
ՀՀԿ-ի փոխնախագահի կանխատեսմամբ` Հայաստանի համայնքների մեծամասնությունում սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների արդյունքում իրենց կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմիններում կունենա մոտ 70 տոկոսի ներկայություն:

«Մենք շատ ակտիվ ենք մասնակցելու, եւ մեր թեկնածուները բոլոր տեղերում ընդգրկում կունենան: Համենայն դեպս նաեւ հակված ենք հետեւյալին. երբ տեսնում ենք տվյալ համայնքում ավելի արժանավոր թեկնածու կա, բնականաբար, նաեւ պաշտպանում ենք նրան` կա'մ այլ կուսակցության թեկնածուի, կա'մ անկուսակցական թեկնածուի: Բայց մեծամասամբ, ես կարծում եմ, աշնանային ընտրություններից հետո մենք մեր դիրքերը, ըստ էության ավելի կավելացնենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հանրապետականի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

ՀԱԿ դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Ընդդիմադիր ՀԱԿ-ի համակարգող, դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե քանի որ ընտրությունները Հայաստանում կեղծվում են, այդ ընտրություններից մեծ ակնկալիք չունեն:

«Բայց եկեք չմոռանանք, որ նման բռնապետություններում ընտրությունները, այնուամենայնիվ, դառնում են ժողովրդի եւ շարժման պայքարի գործիքներից մեկը: Այսինքն` դրանք հնարավորություն են ակտիվացնելու ժողովրդին, աշխատեցնելու մեր կազմակերպական ռեսուրսները», - այդուհանդերձ հավելեց Զուրաբյանը:

Զուրաբյանը շարունակեց, թե վերջերս կայացած Կոնգրեսի քաղխորհրդի նիստում որոշում է կայացվել օգտագործել առաջիկա ՏԻՄ ընտրությունները` հօգուտ ՀԱԿ-ի դիրքերի ամրապնդման. - «Դա նշանակում է, որ մենք պետք է տեսնենք` որ ընտրություններում ինչ հնարավորություններ ունենք: Եթե ունենք ուժեղ թեկնածու, որը կարող է իր շուրջը մոբիլիզացնել ժողովրդին, ուրեմն նրան պետք է առաջադրել: Եթե այլ քաղաքական ուժերը ունեն թեկնածու, նկատի ունեմ` ոչ կոալիցիոն քաղաքական ուժերը, եւ հնարավոր է, որ լինի անկախ թեկնածու, ուրեմն մենք պետք է մտածենք նաեւ փոխադարձ աջակցության խնդիրների շուրջ»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր համարում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում սատարի ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի թեկնածուներին, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. - «Նման խնդիր մենք դեռեւս չենք քննարկել»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Բարգավաճ Հայաստանը շատ ակտիվորեն մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին: Հիմա մեզ համար մոնիտորինգային շրջան է, մենք դիտարկում ենք համայնքները, որտեղ տեղի են ունենալու ընտրություններ: Նայում ենք, թե որտեղ մենք կարող ենք համապատասխան թեկնածու առաջադրել», - նշեց Զոհրաբյանը:

Գյուրիի քաղաքապետի պաշտոնի համար, ինչպես փոխանցեց պատգամավորը, «Բարգավաճ Հայաստան»-ը ընտրություն է կատարելու երեք թեկնածուների` պատգամավորներ Սամվել Բալասանյանի, Մարտուն Գրիգորյանի եւ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի միջեւ:

Հիշեցնենք` անցած խորհրդարանական ընտրություններին Գյումրիում Հանրապետականը պարտվեց «Բարգավաճ Հայաստան»-ին, ինչից հետո լրատվամիջոցներում սկսեցին լուրեր տարածվել, որ գալիք ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն այլեւս չի սատարելու 1999-ից Գյումրիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Վարդան Ղուկասյանին:

Գալուստ Սահակյանն այդ կապակցությամբ այսօր ասաց, որ հարցն առայժմ չի հստակեցվել. - «Դեռեւս ժամանակ կա: Դեռեւս այդ հարցերին չենք անդրադառնա այս ընթացքում: Կարծում եմ, դա արդեն քննարկումներ կլինեն օգոստոս ամսին»:

please wait

No media source currently available

0:00 0:05:14 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG