Այսօր Գյումրիում բողոքի ցույց էին կազմակերպել քաղաքի մասնավոր բուհերից մեկի` Ձեռներեցության միջազգային ակադեմիայի տեղի մասնաճյուղի ուսանողները:
Խնդիրն այն է, որ դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 8-ին Կրթության եւ գիտության նախարարի որոշմամբ բուհը փակվել է, իսկ ուսանողներն այդ մասին տեղեկացել են միայն վերջերս:
Ուսանողներին ասել են, թե այսուհետ կրթությունը պիտի շարունակեն մայրաքաղաքում:
«Մեր բուհը տեղափոխում են Երեւան: Մենք այդ մասին տեղեկացվել ենք վերջին քննությանը», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց բուհի ուսանողներից մեկը` շարունակելով. - «Մենք չենք կարող գնալ Երեւան ուսանելու, քանի որ ֆինանսական խնդիրներ են առաջ տալիս»:
«Շատ անսպասելի էր, հիմա քաոսային իրավիճակում ենք», - ասաց բողոքի ակցիայի մասնակից մեկ այլ ուսանողուհի` հավելելով. - «Հիմա վերջին կուրսում ենք: Մենք դիմում-խնդրանք ենք ուղղել պարոն Սերժ Սարգսյանին, Կրթության եւ գիտության նախարարին, խնդրել ենք, որ այս վերջին տարին թողնեն, որ մենք ավարտենք Գյումրիում, հետո նոր ընդունելությունը կազմակերպեն Երեւանում»:
Առհասարակ վերջին տարիներին Գյումրիում պակասում է ուսանողների թիվը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերում:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը ասաց. - «Եթե մենք մտածում էինք, որ անցած տարի չկային շրջանավարտներ եւ դա էր պատճառը, իսկ այս տարի կլինեն մեծ թվով դիմորդներ, մեր սպասելիքները չարդարացան: Որովհետեւ ընդամենը 550 դիմորդ ենք ունեցել այս տարի: 626 պլանային տեղերի փոխարեն ընդունվել է 366 ուսանող: Թափուր տեղերի համար կազմակերպվելու է երկրորդ փուլի մրցույթ, որ թե ընդունելություն, այլ մրցույթ: 25-ից ավելի մասնագիտությունների գծով ունենք թափուր տեղեր»:
Նա հույս հայտնեց, որ կկարողանան ապահովել պլանային տեղերի 55-60 տոկոսը:
Ուսանողների թվի նվազման հետեւանքով բուհը կրկին կանգնած է դասախոսների հաստիքների կրճատման խնդրի առաջ: Գրիգորյանի փոխանցմամբ, արդեն հաշարկ կատարել են, ու մոտավորապես 70 դրույքի կրճատում է լինելու», ինչը նշանակում է, որ կարող են աշխատանքը կորցնել բուհի 370 դասախոսներից 70-ը: