Մատչելիության հղումներ

Արյունահեղությունը Սիրիայում շարունակվում է


Սիրիայի ընդդիմադիր ակտիվիստները հայտարարել են, որ կառավարական զորքերը, օգտագործելով տանկեր եւ ուղղաթիռներ, ավելի քան 200 մարդու են սպանել Համա քաղաքի կենտրոնական շրջանում:

Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ սպանդ է տեղի ունեցել Թրեյմսա գյուղում: Սիրիայի SANA պետական լրատվական գործակալությունն էլ հաղորդել է, որ գյուղում բախում է տեղի ունեցել բանակի եւ զինված ահաբեկչական խմբավորման միջեւ, սակայն սպանդի մասին ոչինչ չի հաղորդել եւ չի նշել բոլոր սպանվածների անունները:

«Մարդու իրավունքների սիրիական դիտարանի» տվյալներով` անցած տարվա մարտին Սիրիայում սկիզբ առած բախումների ընթացքում արդեն սպանվել է ավելի քան 17 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG