Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Լամբերտո Զանիերին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը, եւ հույս հայտնել, որ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի երեւանյան քննարկումները կնպաստեն Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:

Լամբերտո Զանիերը նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ-ի կազմում շատ ակտիվ մասնակից պետություն է, եւ հույս է հայտնել, որ կազմակերպության երեւանյան գրասենյակի միջոցով եւս ակտիվ համագործակցությունը շարունակվելու եւ զարգանալու է:

Հայաստանի նախագահը եւ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նույն օրը Լամբերտո Զանիերին ընդունել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG