Մատչելիության հղումներ

Քաղաքագետների եւ միջազգայնագետների համահայկական համաժողով` Երեւանում


Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում որոշեց նոյեմբերի 19-20-ը Երեւանում կազմակերպել քաղաքագետների եւ միջազգայնագետների համահայկական համաժողով եւ հաստատեց համաժողովի ծրագիրը։

Համաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի, Ղարաբաղի եւ Սփյուռքի ներկա հիմնախնդիրները, առաջարկել համատեղ ծրագրեր։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` նախատեսվում է դիտարկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման գործընթացի ակտիվացման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանն ուղղված լոբբիստական գործունեության ծավալման եւ ակտիվացման, հակահայկական քարոզչության, հայոց պատմության կեղծարարության դեմ պայքարի եւ հակազդեցության ծրագրերի մշակման եւ այլ հարցեր։

Ակնկալվում է, որ կմշակվեն համահայկական նշանակության հիմնախնդիրների լուծման շուրջ միասնական եւ համակարգված քաղաքականության իրականացման նոր կառուցակարգեր, կքննարկվեն «Քաղաքագետների եւ միջազգայնագետների համահայկական ընկերակցություն» ստեղծելու սկզբունքները։

Համահայկական համաժողովը նախատեսվում է անցկացնել շուրջ 100 քաղաքագետների եւ միջազգայնագետների մասնակցությամբ, այդ թվում 40-ը` օտարերկրյա պետություններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG