Մատչելիության հղումներ

Օսկանյանը «Սիվիլիթաս»-ի գործով դիմել է դատարան


Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը «Սիվիլիթաս»-ի գործով դիմել է դատարան։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Օսկանյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած բողոքում Օսկանյանը վիճարկում է քրեական գործ հարուցելու՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության որոշումը եւ խնդրում է այն վերացնել։

Նախկին արտգործնախարարի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանն առնչվող քրեական գործը մայիսի 25-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով։


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG