Մատչելիության հղումներ

Հոսպիտալում զինվոր է մահացել


Հուլիսի 10-ին ժամը 19:30-ի սահմաններում Հայաստանի պաշտպանության նախարարության Երեւանի ԿԿԶՀ-ում մահացել է 18-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Հակոբ Սարգսյանը, տեղեկացնում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը։

Հաղորդագրության համաձայն, Սարգսյանը զորակոչվել էր այս տարվա գարնանը` Վարդենիսի զինկոմիսարիատից։ Նա հոսպիտալ էր ընդունվել հուլիսի 6-ին` սուր շնչառական հիվանդություն, ինտոքսիկացիոն համախտանիշ, մինինգոէնցեֆալիտ ախտորոշմամբ:

Կատարվում է հետաքննություն:

Պաշտպանության նախարարությունը իր ցավակցությունն է հայտնում Հակոբ Սարգսյանի հարազատներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG