Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում շփման գծում»


Ադրբեջանական բանակը «հերթական լայնամասշտաբ զորավարժությունն է անցկացնում հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում»։ Այդ մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունը։

Ըստ հաղորդագրության, մինչեւ այս շաբաթվա վերջ անցկացվելիք զորավարժություններում, որոնք ղեկավարում է երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, ներգրավված են ցամաքային զորքերը եւ ռազմաօդային ուժերի անձնակազմը։

Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է «արդիական տեխնիկայի եւ սպառազինության օգտագործում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG