Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի երկու զինծառայող է վիրավորվել


Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի խախտման հետեւանքով վիրավորվել են ադրբեջանցի զինծառայողներ Ջալալ Ալիեւը եւ Ուրֆան Վելիեւը։ Այդ մասին «Թրենդ» լրատվական գործակալությանը փոխանցել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն։

Շաբաթ օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախարարության N զորամասի մարտական հենակետում զոհվել է 39-ամյա պայմանագրային զինծառայող, շարքային Լեւոն Թամրազյանը։ Ըստ նախնական տվյալների` զինծառայողի մահված պատճառ է դարձել ադրբեջանական կողմից արձակված կրակոցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG