Եվրամիությունը Ադրբեջանը դիտարկում է իբրեւ կարեւոր գործընկեր էներգետիկայի ոլորտում։ Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը։
«Ադրբեջանը Եվրամիության հուսալի գործընկերն է նավթի եւ գազի բնագավառում։ Մենք վճռականորեն սատարում ենք «Հարավային գազային միջանցքի» իրականացումը», - հայտարարել է Ռոմպոյը։
Նրա խոսքերով` Եվրամիությունը ցանկանում է խորացնել կապերը Ադրբեջանի հետ։
«Ադրբեջանը շատ առումներով առանձնահատուկ երկիր է` տպավորիչ տնտեսական աճով», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, նշել է Ռոմպոյը` հավելելով, թե Ադրբեջանը «ցույց է տալիս իր նվիրվածությունը խաղաղությանը եւ անվտանգությանը»։
«Հարավային գազային միջանցք» նախագիծը ուղղված է Եվրամիության էներգետիկ անվտանգության ապահովմանը եւ նախատեսված է մատակարարումների երթուղիների եւ աղբյուրների դիվերսիֆիկացման համար, նշում է «Թրենդ»-ը։