Մատչելիության հղումներ

Վրացահայ գրոսմայստերը հաղթել է միջազգային մրցաշարում


Վրաստանը ներկայացնող հայազգի գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը հաղթել է լեհական Վրոցլավ քաղաքում անցկացված արագ շախմատի Ադոլֆ Անդերսենի հուշամրցաշարում։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Հարությունյանը նախ հաջող է խաղացել բաց առաջնությունում, ապա բոլոր մրցակիցների նկատմամբ առավելության է հասել նոկաուտ-համակարգով մրցաշարերում։

Եզրափակիչում հայազգի շախմատիստը 2։1 հաշվով հաղթել է բելառուսցի գրոսմայստեր Սերգեյ Կասպարովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG