Մատչելիության հղումներ

Փոխգնդապետ Վարդան Սամվելյանը ձերբակալվել է


Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, տեղափոխելը։ Այդ մասին կիրակի երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը։

Սարգսյանի փոխանցմամբ՝ Սամվելյանը արդեն հարցաքննվել է եւ տեղափոխվել Ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարան։

Նախաքննությունը շարունակվում է։

Կիրակի վաղ առավոտյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրում միջադեպ էր տեղի ունեցել զինվորական փոխգնդապետ Վարդան Սամվելյանի մասնակցությամբ։ Լրատվական կայքերի փոխանցմամբ, փոխգնդապետը մուտք էր գործել «Հարսնաքար»՝ սպառնալով պայթեցնել ռեստորանային համալիրը։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG