Մատչելիության հղումներ

«Թեհրանը չի վախենում էմբարգոյից»


Թեհրանը հայտարարել է, թե Եվրոպական միության նավթային էմբարգոն մեծ վնաս չի հասցնի Իրանին, քանի որ երկիրը տնտեսական եւ ֆինանսական անհրաժեշտ կարողություններ ունի այն դիմագրավելու համար։

Թեհրանը պնդում է, որ պետական գանձարանում կա շուրջ 150 միլիարդ դոլար, ինչը թույլ կտա վերապրել նավթի առեւտրի նկատմամբ սահմանված արգելքի ժամանակաշրջանը։

Արեւմտյան պետություններն արգելքը սահմանել են, փորձելով պարտադրել Իրանին սառեցնել միջուկային ծրագիրը, որի նպատակը կարող է ռումբի ստեղծումը լինել։

Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը միանգամայն խաղաղ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG