Մատչելիության հղումներ

Զինծառայողները պարգեւատրվեցին խիզախության համար


Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Զինված ուժերի մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշանով եւ մեդալներով` «հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, ինչպես նաեւ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար»։

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվել է սերժանտ-պայմանագրային Ռուբեն Սանամյանը:

Արիության մեդալով պարգեւատրվել են շարքային Զոհրաբ Բալաբեկյանը (հետմահու), կրտսեր սերժանտ Կարեն Դավթյանը (հետմահու), շարքային-պայմանագրային Սեդրակ Սամսոնյանը, շարքային Հրաչ Սարգսյանը (հետմահու), կրտսեր սերժանտ Վարդան Օհանյանը (հետմահու):

Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվել են շարքային-պայմանագրային Կարեն Ալիխանյանը, կապիտան Վահագն Թումասյանը, փոխգնդապետ Արմեն Լալայանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մուշեղ Նուրբեկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG