Նախօրեին Ստեփանակերտ ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը Սահակյանին տեղեկացրել է հունիսի 18-ին Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին:
Ղարաբաղի նախագահը եւ Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից զրույց են ունեցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ, քննարկել հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման ուղղությամբ եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Երեկ Նալբանդյանը հյուրընկալվել է Ղարաբաղի խորհրդարանում ու հանդիպել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Հինգշաբթի օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այցելել է նաեւ Ղարաբաղի արտգործնախարարություն, ուր հանդիպել է նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանին եւ նախարարության աշխատակազմին։