Մատչելիության հղումներ

Հին նմուշի վարորդական վկայականները` մինչեւ հունիսի 30-ը


Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի համաձայն, գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների գործողության ժամկետն ավարտվում է 2012 թվականի հունիսի 30-ին, ինչից հետո այդ վկայականներով տրանսպորտային միջոց վարելը կառաջացնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (5 հազար դրամ) տուգանք:

Միաժամանակ, հաղորդագրությունում ասված է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում հունիսի 30-ից հետո եւս կշարունակվի հին նմուշի վարորդական վկայականների փոխանակման գործընթացը` առանց որեւէ տուգանքի նշանակման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG