Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հայտնի ժամացույցի` Բիգ Բենի աշտարակը կվերանվանվի Էլիզաբեթի աշտարակ` ի պատիվ թագուհու գահակալության ադամանդե (60-ամյա) հոբելյանի: Այդ մասին նախօրեին հայտարարել են բրիտանացի պաշտոնյաները:
Անվան փոփոխությունը նախաձեռնած բրիտանացի օրենսդիրներ ընդունել են, որ ժողովուրդը կշարունակի Լոնդոնի հայտնի աշտարակը անվանել Բիգ Բեն:
Վարչապետ Դեյվիդ Քեմերոնի խոսնակը հայտարարել է, որ անվան փոփոխությունը «այս հոբելյանական տարում արժանի տուրք է թագուհուն եւ այն ծառայություններին, որ նա մատուցել է երկրին»:
Անգլիայում հունիսի սկզբին քառօրյա տոնակատարություններ տեղի ունեցան թագուհու հոբելյանի կապակցությամբ: