Մատչելիության հղումներ

Ստամբուլում մեկնարկել է ՍԾՏՀ-ի գագաթնաժողովը

Այսօր Ստամբուլում մեկնարկել է Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումը։

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպումը բացվել է կազմակերպության Արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեթ Դավութօղլուի ելույթով։

Ըստ նույն աղբյուրի, գագաթնաժողովի շրջանակներում արդեն կայացել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

ՍԾՏՀ-ի 20-ամյակին նվիրված ստամբուլյան երկօրյա գագաթնաժողովում Հայաստանը ներկայացնում է արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։
XS
SM
MD
LG