Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպեց Հայաստանի ղեկավարության հետ


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեկ Երեւանում հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը եւ Նիկոլայ Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում կայացված որոշումների կատարման ընթացքը եւ առաջիկա նստաշրջանին վերաբերող հարցեր: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նախագահին զեկուցել է նաեւ աշնանը Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների մասին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը եւ Նիկոլայ Բորդյուժան քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, ՀԱՊԿ-ի օրակարգային հարցերը: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի արտգործնախարարին է ներկայացրել կազմակերպության քարտուղարության կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` Սեյրան Օհանյանի եւ Նիկոլայ Բորդյուժայի հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 3-8-ը Հայաստանում անցկացվելիք «Փոխգործակցություն - 2012» համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքներին, զորավարժության տեղեկատվական ապահովման համար մամլո կենտրոնի ստեղծմանը, ինչպես նաեւ առաջիկա անելիքներին առնչվող այլ հարցեր: Օհանյանը եւ Բորդյուժան գոհունակություն են հայտնել զորավարժության անցկացման ռազմական բաղադրիչի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նույն օրը Նիկոլայ Բորդյուժան հանդիպել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG