Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը:

Դեսպան Ռեիսը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, ընդգծել է, որ Իրանի իշխանությունները մեծապես կարեւորում են Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդումը եւ հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-իրանական համագործակցության զարգացման համար:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրեր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG