Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության առաջին կիսաեզրափակիչում հունիսի 27-ին կհանդիպեն Իսպանիայի եւ Պորտուգալիայի հավաքականները։
Դա պարզ դարձավ շաբաթ երեկոյան, երբ աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն իսպանացիները քառորդ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթանակ տարան Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ։ Երկու գոլերի հեղինակն էլ դարձավ Շաբի Ալոնսոն՝ հանդիպման 19-րդ րոպեին՝ գլխի հարվածով, եւ խաղի հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեին՝ 11-մետրանոցով։
Արդեն հայտնի են կիսաեզրափակիչի չորս մասնակիցներին երեքը՝ Պորտուգալիա, Իսպանիա եւ Գերմանիա, իսկ չորրորդը հայտնի կդառնա հունիսի 24-ին կայանալիք Անգլիա - Իտալիա քառորդ եզրափակիչ հանդիպման արդյունքում։