Մատչելիության հղումներ

Մլադիչի դատավարությունը կվերսկսվի հուլիսի 9-ին


ՄԱԿ-ի պատերազմական հանցագործությունների դատարանը հայտարարել է, որ սերբ գեներալ Ռադկո Մլադիչի դատավարությունը կվերսկսվի հուլիսի 9-ին: Դատավարությունը անորոշ ժամանակով կասեցվել էր հունիսի 18-ին:

Մլադիչը մեղադրվում է ցեղասպանություն եւ պատերազմի հանցագործություն կատարելու, պատերազմի միջազգային կանոնները եւ օրենքները խախտելու, այլոց հետ հանցավոր պայմանավորվածությամբ օրինախախտումներ կատարելու համար: Դատարանը, մասնավորապես Մլադիչին մեղադրում է Սրեբրենիցայում 1995 թվականի հուլիսին 18 տարեկանը լրացած արական սեռի բոլոր բնակիչների զանվածային սպանդը կազմակերպելու մեջ։

Մլադիչը 16 տարի եղել է միջազգային հետախուզման մեջ։ Նրան ձերբակալել են անցած մայիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG