Մատչելիության հղումներ

ՈւԵՖԱ-ն խոշոր տուգանքներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ


ՈՒԵՖԱ-ն Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիային երկրի ազգային հավաքականի երկրպագուների անկառավարելի վարքագծի պատճառով տուգանել է 35 հազար եվրոյով:

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ այս վերջին տուգանքը կապված է անցած շաբաթ օրը Հունաստանի հավաքականի հետ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպերով, երբ ռուս երկրպագուները հանդիսականների վրա հրավառություններ են նետել, ինչպես նաեւ պարզել են անթույլատրելի բովանդակությամբ պաստառներ:

Ընդհանուր առմամբ Եվրո-2012-ի ընթացքում Ռուսաստանը տուգանվել է 185 հազար եվրոյով կրկին երկրպագուների պահվածքի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG