Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ինը ընդդիմադիրներ համաներմամբ ազատ են արձակվել


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաներման մասին հրամանագիր է ստորագրել, որով 66 բանտարկյալներ ներում են ստացել:

Համաներմանբ ազատ են արձակվել նաեւ ինը քաղբանտարկյալներ, այդ թվում՝ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Արիֆ Հաջիլին եւ կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդ, բլոգեր, լրագրող Թուրալ Աբբասլին:

Ազատ արձակված ինը անձինք ձերբակալվել էին 2011 թվականի ապրիլին ընդդիմադիրների հանրահավաքին մասնակցելու համար եւ հոկտեմբերին երկուսից երեք տարի ազատազրկման էին դատապարտվել: Նույն հիմքով ազատազրկված երկու այլ ընդդիմադիրներ շարունակում են բանտում մնալ:

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի սկզբին Ադրբեջան կատարած այցի ընթացքում իշխանություններին կոչ էր արել ազատ արձակել ընդդիմադիր գործիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG