Հունիսի 25-ից շրջանառության մեջ են մտնում հինգ հազար, տասը հազար եւ քսան հազար դրամ անվանական արժեքներով 2012 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի կենտրոնական բանկի հանրային կապերի ծառայությունը, հինգ հազար դրամ անվանական արժեքով 1999, 2003 եւ 2009, տասը հազար դրամ անվանական արժեքով 2003, 2006 եւ 2008, քսան հազար դրամ անվանական արժեքով 1999, 2007 եւ 2009 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների եւ շրջանառության պայմանների փոփոխության:
Հունիսի 25-ից շրջանառության մեջ կմտնեն նաեւ հիսուն դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության մարզերին եւ Երեւանին նվիրված 2012 թվականի թողարկման մետաղադրամները: