Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների եւ բարեփոխումների վերաբերյալ:
Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացը մշտապես լինելու է իր անմիջական ուշադրության ներքո, եւ ինքն անձամբ է մասնակցելու դրա իրականացման բոլոր փուլերին:
Օրակարգի հարցերի շրջանակում խորհրդակցության մասնակիցներն իրենց տեսակետները, դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել ՀՀ դատաիրավական բարեփոխումների ծրագրի նախագծի վերաբերյալ: Դրանց հիման վրա նախագծում համապատասխան լրացումներ կատարելուց հետո, ՀՀ նախագահի կարգադրությամբ դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների ծրագիրը կհաստատվի:
Սերժ Սարգսյանը ծրագրի հիմնական նպատակների թվում շեշտադրել է դատական իշխանության լիարժեք անկախության ապահովման խնդիրը: Խորհրդակցության ընթացքում նշվել է նաեւ, որ քննարկվող ծրագրի նախագծի միջոցառումները հիմնականում ունեն հակակոռուպցիոն ուղղվածություն, եւ դրանց իրականացման արդյունքում լուրջ նախադրյալներ կստեղծվեն կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարելու համար:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը եւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: